Логотип

Գերմանիայի կառավարությունը մեկնաբանել է Ֆրանսիայում տիրող քաղաքական իրավիճակը

Գերմանիան երկուշաբթի օրը հայտարարել է, որ «կայուն Ֆրանսիան կարևոր ներդրում է Եվրոպայի կայունության գործում»։ Այս հայտարարությունն արվել է Ֆրանսիայի նոր վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուի հրաժարականից հետո, ով պաշտոնավարել էր մեկ ամսից էլ պակաս, հաղորդում է France 24-ը։

Սակայն, կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը պնդում է, որ «Ֆրանսիայի կայունությունը կասկածի տակ դնելու պատճառներ չկան», այն բանից հետո, երբ Սեբաստիեն Լեկորնյուի հանկարծակի հրաժարականը սրել է երկրի քաղաքական ճգնաժամը։

Հիշեցնենք, որ Լեկորնյուն հրաժարական է տվել նոր կառավարության կազմի հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց։

Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցությունը կոչ է արել լուծարել խորհրդարանը և անցկացնել վաղաժամկետ ընտրություններ: Ընդդիմության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ «խելամիտ կլինի, որ Էմանուել Մակրոնը հրաժարական տա»:

News.am