Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի խոստացել են Եվրոպային օգնել արհեստական բանականության մրցավազքում բաց թողածը լրացնելու և մայրցամաքն ամերիկյան տեխնոլոգիական հսկաներից ունեցած ծանր կախվածությունից ազատելու հարցում, հաղորդում է AFP-ն։
Տարածաշրջանային տեխնոլոգիական ընկերությունների և ներդրողների մասնակցությամբ Բեռլինի գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունների առաջնորդները նույնպես աջակցել են ԵՄ-ից ակնկալվող թվային կարգավորումների չեղարկմանը, որոնք, ինչպես բողոքում են շատ ընկերություններ, խոչընդոտում են իրենց։
Ըստ Մերցի՝ միջոցառման ժամանակ եվրոպական ընկերությունները խոստացել են ավելի քան 12 միլիարդ եվրո (13,9 միլիարդ դոլար) ներդնել թվային ոլորտում, քանի որ մայրցամաքը արհեստական բանականության մրցավազքում ձգտում է հասնել Միացյալ Նահանգներին և Չինաստանին։ «Եվրոպան չի ցանկանում լինել ԱՄՆ-ի կամ Չինաստանի տրամադրած խոշոր ձեռնարկատերերի կամ խոշոր լուծումների հաճախորդը։ Մենք ակնհայտորեն ցանկանում ենք մշակել մեր սեփական լուծումները»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ նման դիրքորոշումը «վասալ լինելուց հրաժարվել» է նշանակում։
Մերցը Եվրոպային հորդորել է «միավորել ուժերը և կերտել սեփական թվային ուղին, և այդ ուղին պետք է հանգեցնի թվային ինքնիշխանության»։
«Թվային ինքնիշխանությունն ունի իր գինը, բայց թվային կախվածության գինը նույնիսկ ավելի բարձր է»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
News.am
