Логотип

Գերու մարմինը գնդակահարված վերադարձրել են. առնվազն 80 գերի բռնի անհայտացման է ենթարկվել

Այս պահին պաշտոնապես հայտնի է Բաքվում պահվող 23 գերու մասին, որից 8-ը ռազմական-քաղաքական գործիչներն են։ Սա, սակայն, ամբողջական թիվը չէ։

Հայտնի են գերիների սպանության մասին, երբ գերու գնդակահարված մարմինը հանձնել են, ինչպես նաև՝ կան մի քանի տասնյակ բռնի անհայտացած գերիներ։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ խոսվում է առնվազն 80 դեպքի մասին, սակայն այդ թվերը կարող են ավելին լինել։ Այս պահին Բաքվում գերության մեջ պահվում են ինչպես 2020թ ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված, այնպես էլ՝ 2023թ իրադարձությունների հետևանքով գերեվարված, ձերբակալված անձինք։

«ՓաստԻնֆո»