168.am-ի տեղեկություններով՝ օրերս Արտաքին գործերի նախարարի հայտնի տեղակալ, վերջերս «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված Վահան Կոստանյանը հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում՝ ալկոհոլի նկատմամբ սերը կառավարել չկարողանալու պատճառով:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 4-ին վերջինս մի կնոջ ուղեկցությամբ ժամանակ է անցկացրել Երևանի կենտրոնում գտնվող փաբերից մեկում (անունը հասկանալի պատճառով չենք հրապարակում,- Ա.Վ.):
Ժամեր անց, արդեն բավականին գինովցած զույգը դուրս է եկել փաբից ու հասարակական վայրում անպարկեշտ վարքագիծ ցուցաբերել: Վահան Կոստանյանն ու իր ուղեկցորդուհին ինչ-որ բան իրար հետ չեն կիսել ու սկսել են իրար վիրավորել, քաշքշել:
Ուշագրավն այն է, որ ականատեսները, որոնց թիվը քիչ չի եղել, չեն էլ փորձել միջամտել, թողել են, որ հանգիստ իրենց հարցերը պարզեն:
News.am