Логотип

Գլխավոր դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

3 անշարժ գույք.

– Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 4 անշարժ գույքի գնման իրավունք.

– 1 անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքը.

– 3 տրանսպորտային միջոց.

– 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.

– 27 միլիոն 597 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

-8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

«ՓաստԻնֆո»