Логотип

Գլխավոր քարտուղար․ ՆԱՏՕ-ն չի միջամտելու Իրանում տիրող իրավիճակին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը մտադիր չէ միջամտել Իրանում տիրող իրավիճակին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Մեկնաբանելով իրավիճակի սրացումը՝ Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ն Իրանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները որպես իր պատասխանատվության գոտի չի դիտարկում։

«Մեզ չափազանց անհանգստացնում է իրավիճակը, սակայն սա ՆԱՏՕ-ի միջամտության հարց չէ։ Դաշինքը կենտրոնացած է եվրոատլանտյան ուղղության և ռուսական սպառնալիքի վրա»,-ասել է նա Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի պատգամավորների հետ քննարկման ժամանակ։

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է, որ դաշինքն ուշադիր հետևում է Իրանի փոխգործակցությանը Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ, սակայն ընդգծել է, որ դա չի փոխում Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործընթացներին չմիջամտելու դիրքորոշումը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս ուղղվում են դեպի Իրան։ Նա լիովին չէր բացառել ռազմական միջամտության հնարավորությունը՝ նշելով, որ չի կարող կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը։

Sputnik Արմենիա