Логотип

Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարը ևս հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսային` Ավետիս Առաքելյանին, որ հիմա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է, ևս հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Հոկտեմբերի 20–ին ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ ձերբակալել ու տարել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի շուրջ մեկ տասնյակ աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։

Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջև։

Վարդան Ղուկասյանը և Հենրիկ Գասպարյանը երկու ամսով կալանավորվել են։

Verelq.am