Логотип

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսը պարգևատրել է հայ և ռուս բուժաշխատողներին

Բարձր պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական պարտքին հավատարիմ լինելու համար Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը պարգևատրել է Շիրակի մարզի և ռուսական զինվորական հոսպիտալի բժիշկներին «Ե. Բակունինի գթության քույր» մեդալներով: Այս մասին հայտնել է գլխավոր հյուպատոսության տելեգրամյան ալիքը։

«Տարածաշրջանի մարդասիրական և հասարակական կյանքում այս ակցիան կարևոր տեղ ունի։ Այն դարձել է ոչ միայն բարի ավանդույթ, այլև Ռուսաստանի և Հայաստանի, քույր քաղաքներ Տվերի և Գյումրիի միջև բարեկամության իսկական կամուրջ»,-նշել է Տիտովը։

Նույն օրը դիվանագետը բացել է «Ռուսաստան և Հայաստան. գթասրտություն դարերի միջով» ցուցահանդեսը, որը նվիրված է ռուս-թուրքական պատերազմների տարիներին բուժքույրերի և Տվերի դրագունական գնդի սխրանքներին: Ցուցահանդեսը կազմակերպել է «Ռոսսոտրուդնիչեստվոն»։

Միջոցառմանը մասնակցել են նաև Տվերի Հանրային պալատի պատվիրակության ղեկավար և Ե. Բակունինայի անվան հիմնադրամի նախագահ Ռոման Մանիլովը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ալեքսանդր Բեզբորոդովը, պաշտոնատար այլ անձինք:

Sputnik Արմենիա