Գյումրու քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ի դեպքերին մասնակցած երկու քաղաքացու` Կարեն և Կարուշ Հովեյանների կալանքի ժամկետը չի երկարացվի։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Երեկ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, իսկ այսօր՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ քննվեց ու մերժվեց նրանց կալանքների երկարացման մասին քննիչների միջնորդությունները»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Փաստաբանն ընդգծել է` սա այն դեպքն է, երբ իրավաբանությունը հաղթեց քաղաքականությանը։
Նա հավելել է նաև, որ իր պաշտպանյալները ազատ կարձակվեն դեկտեմբերի 20-ին։
Sputnik Արմենիա
