Логотип

Գյումրու քաղաքապետի պարտականությունները կկատարի Վարդան Ղուկասյանի փեսան

Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի պարտականություններն ի պաշտոնե կկատարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

Նա հավելեց՝ գործադուլ չկա։

Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը հոկտեմբերի 20–ին հայտնել էր, որ ի աջակցություն համայնքապետ Վարդան Ղուկասյանի` Գյումրու համայնքապետարանը գործադուլ կանի։ Ավելի ուշ քաղաքապետարանից հերքեցին այդ լուրը։

«Բնականոն աշխատանք է, բոլորը նորմալ եկել են գործի։ Գործադուլ անենք, որ բոլորը ուրախանա՞ն»,- նշեց Աղեկյանը։

Նշենք, որ Ավետիս Առաքելյանը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է, նա Հայաստանի Կոմունիստական կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համարն էր զբաղեցնում։