Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ահազանգում է ընտրատեղամասերի կահավորման խախտումների մասին։
«14/1 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում դռներ կան՝ թվացյալ չպլոմբված։
14/6 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում կան դռներ: Թեև դեպի քվեախուց հետևից տանող ճանապարհը փակված է կտորով, բայց դա հեշտ հաղթահարելի խոչընդոտ է:
14/12 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում կա չպլոմբված դուռ:
14/19 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևի պատուհանները շատ կարճ են փակված սպիտակ թղթով: Դրսից հնարավոր է ծանոթանալ ընտրողի քվեարկությանը:
14/24 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում դեպի երկրորդ հարկ տանող աստիճաններ են, որտեղից տեսանելի են քվեախցերը խախտել քվեարկողի գաղտնիությունը:
14/25 տեղամասային կենտրոնի քվեախցիկների հետևում կա չպլոմբված դուռ:
14/45 տեղամասային կենտրոնի խցիկներից մեկի հենց կողքին առկա է աշխատող ցայտաղբյուր:
Ընտրողների ընտրական իրավունքի գաղտնիության ապահովման նպատակով՝ 16.11.25 թ. ժամը 08:00-20:00-ն ցայտաղբյուրն անհրառեշտ է անջատել, քանի որ դրանից ջուր խմելու պատրվակով անձինք կարող են մոտենալ այդ պահին քվեարկող ընտրողին՝ փորձելով խախտել քվեարկության գաղտնիությունը կամ ուղղորդել ընտրողներին:
14/27 տեղամասային կենտրոնի տեսախցիկը նոյեմբերի 16-ի 00:33-ի դրությամբ չի հեռարձակում:
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով:
Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և տեղամասային կենտրոնի համարը։
Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները:
Տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:
Ի դեպ՝ մի շարք տեղամասերում քվեաթերթիկները տեղադրված չէին չհրկիզվող պահարանում: Սա համարվում էր խախտում, մինչ՝ 2022 թվականի հունիսի 30-ը, երբ «Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի և այլ պարագաների պահպանման կարգը սահմանելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժովովի որոշման մեջ փոփոխություն կատարվեց՝ հանելով քվեաթերթիկը պահպանվող առարկաների ցանկից»,– գրել է նա։
News.am
