Логотип

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը պաշտոնից ազատման դիմում է գրել

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա ընդգծում է, որ սա բացառապես իր անձնական որոշումն է։

«Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր գործընկերներիս՝ անցած տարիների համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աշխատելն ինձ համար եղել է մեծ փորձառություն և պատասխանատվություն։

Կայացրել եմ որոշում՝ կուտակածս գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում, ինչի մասին կիրազեկեմ առաջիկայում։

Թեև թողնում եմ այս պաշտոնը, սակայն կապս Սյունիքի մարզի, համայնքի հետ մնում է անխզելի։ Ես շարունակելու եմ ապրել մեր բնակիչների հոգսերով՝ իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը հայրենիքի նկատմամբ անփոփոխ են»,- գրել է նա։

News.am