Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի քահանաներն իրենց աջակցությունն են հայտնել Մայր աթոռին և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին։ Այս մասին այսօր հայտարարություն են տարածել թեմի քահանաները։
«Մենք` Գուգարաց թեմի քահանաներս` թեմակալ առաջնորդ գերաշնորհ Հովնան եպիսկոպոսՀակոբյանի գլխավորությամբ, անվերապահ կանգնած ենք Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա միաբանության և հոգևորականության, ազգընտիր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողքին»,– ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են թեմի 16 հոգևորականներ։ Նրանք են`
1. Տեր Օհան ավագ քահանա Լուսարարյան,
2. Տեր Վահան ավագ քահանա Ազարյան,
3. Տեր Տաճատ քահանա Բարսեղյան,
4. Տեր Ստեփանոս քահանա Մարգարյան,
5. Տեր Հեթում քահանա Թարվերդյան,
6. Տեր Մամբրե քահանա Ոսկանյան,
7. Տեր Միքայել քահանա Շաղոյան,
8. Տեր Մասիս քահանա Առաքելյան,
9. Տեր Արարատ քահանա Շահվերդյան,
10. Տեր Օվսե քահանա Հովհաննիսյան,
11. Տեր Վաղարշ քահանա Հակոբյան,
12. Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյան,
13. Տեր Լևոն քահանա Դավթյան,
14. Տեր Արտավազդ քահանա Սիմոնյան,
15. Տեր Ներսես քահանա Ղալայան,
16. Տեր Սողոմոն քահանա Ավետիսյան։
Sputnik Արմենիա
