ՀՀ դատախազությունը վերաքննչ բողոք կներկայացնի պաշտոնաթող գեներալ–մայոր, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդի Գրիգորի Խաչատուրովի դեմ` պահանջելով որպես խափանման միջոց ընտրել կալանքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։
«Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,– նշեցին ՀՀ դատախազությունից:
Դատախազությունից նաև նշեցին, որ 2025 թ. նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (կաշառք տալը և իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:
