«Բուշեր» ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակն այժմ գլխավոր մտավախությունն է Մերձավոր Արևելքում հակամարտության զարգացման ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Իմ հիմնական մտահոգությունները, իհարկե, կապված են«Բուշերի» հետ։ Սա գործող ատոմակայան է, իսկ նման օբյեկտները պետք է անձեռնմխելի մնան ցանկացած պարագայում։ Եվսմեկ անգամ ընդգծեմ՝ ոչ մի միջուկային օբյեկտչպետք է հարձակման ենթարկվի», – ասել է Գրոսին «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ տվյալ իրավիճակում պետք է նախևառաջ ելնել նրանից, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել այս կամ այն հարձակումները։ Մինչ այժմ դրանք հիմնականում ուղղված էին այն օբյեկտներին, որոնք հենց «միջուկային անվտանգության տեսանկյունից կապված են սահմանափակ ռիսկերի հետ»,- նշել է Գրոսին։
Sputnik Արմենիա
