Իրանը միջուկային զենք չուներ։ Այս մասին BBC News-ի եթերում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Իրանը միջուկային զենք չունի։Դա միանգամայն պարզ է: Մենք այդ մասին հայտարարել ենք և արձանագրել մեր զեկույցներում»,- ընդգծել է նա։
Գործակալության ղեկավարի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը տագնապալի գործոնների համադրություն էր: Մասնավորապես, խոսքը մոտ 440 կգ ուրանի կուտակման մասին է, որը հարստացված է մինչև 60 տոկոս, ինչը մոտ է ռազմական նպատակների համար պիտանի մակարդակին:
Բացի այդ, ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները մուտք չեն ունեցել ստուգման ենթակա մի շարք օբյեկտներ, իսկ որոշ տեղերում հայտնաբերվել են հարստացված ուրանի հետքեր, որտեղ դրա ներկայությունը չէր սպասվում:
Գրոսին նշելէ, որ այդ հանգամանքները հիմնավոր մտահոգություն են առաջացրել։ Սակայն, նրա խոսքով, դրանից չի կարելի եզրակացնել, որ երկիրը միջուկային ռազմական ներուժ ունի։
«Կարելի է խոսել այդ ուղղությամբ շարժման մասին, բայց նման առաջընթացի արագությունը գնահատման հարց է», – հավելել է նա:
Նա նաև ընդգծել է, որ միջազգային հանրության մտահոգությունը պահպանվում է։ «Կա հիմնավորված տագնապ՝ միջազգային հանրությունում և գործակալությունում, որը ես ղեկավարում եմ։ Սակայնկարևորէ հենվել փաստերի վրա և դրանք տարանջատել քաղաքական գնահատականներից»,- եզրափակել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։
Sputnik Արմենիա
