Логотип

Գևորգ Սուջյան․ Չեմ ճանաչում այն կնոջը, ով մոտեցել է Փաշինյանին և ներկայացել որպես իմ հորաքույր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե չի ճանաչում այն կնոջը, որը նախօրեին մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ներկայացել, թե Սուջյանի հորաքույրն է։

«Անկեղծ ասած՝ ես չեմ ճանաչում այդ տիկնոջը։ Եվ մի կարևոր հստակեցում՝ իմ անունից ոչ մեկ որևէ հարց թող չփորձի լուծել»,-գրել է Սուջյանը։

Aysor.am