Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) «Գրեմմի–2026» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Կարիերայի ընթացքում ունեցած նվաճումների համար» (Lifetime Achievement Award) մրցանակի:
«Գրեմմիի» 68-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 1-ին Լոս Անջելեսում։
Երբ աշխարհահռչակ երգչուհին բեմ է բարձրացել, դահլիճը ոտքի է կանգնել։ Շերին դիմավորել են ծափերով։ Նա հանդիսավոր միջոցառման հաղորդավարներից մեկն է եղել։
Շերը ոչ միայն դերասանուհի է, այլև կինոռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր և երգերի հեղինակ։ Ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին էլ Սենտրոյում (Կալիֆոռնիա)։
Նա իր կյանքի ընթացքում արժանացել է «Օսկար», «Էմմի», «Գրեմմի», «Ոսկե գլոբուս» մրցանակների, Կաննի կինոփառատոնի արմավենու ճյուղի, Քենեդու կենտրոնի մրցանակի։
Sputnik Արմենիա
