Логотип

Դանիան բաց կթողնի Դավոսի ֆորումը՝ Գրենլանդիայի հետ կապված իրավիճակի պատճառով

Դանիայի կառավարությունը որոշել է պատվիրակություն չուղարկել Դավոսում այս շաբաթ կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին, հաղորդում է Bloomberg-ը։

Դանիական պատվիրակության բացակայությունը կապված է Գրենլանդիայի շուրջ իրավիճակի սրման հետ: «Կարող ենք հաստատել, որ Դանիան ներկայացուցչություն չի ունենա այս շաբաթ Դավոսում կայանալիք ֆորումին», – նշված է կազմակերպիչների հայտարարության մեջ, որը փոխանցվել է գործակալությանը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դանիայի զինված ուժերի զգալի թվով զինվորներ Գրենլանդիա կժամանեն հունվարի 19-ին: Նրանց հետ միասին կղզի կժամանի Դանիայի ցամաքային զորքերի հրամանատար Պետեր Բոյսենը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր 10 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման մասին՝ այն մի շարք եվրոպական երկրների համար, որոնք իրենց զորքերն են ուղարկել Գրենլանդիա: Նոր սակագների տակ են հայտնվում Դանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Նորվեգիան:

News.am