Դանիայի զինված ուժերի մեծաթիվ զորակազմը Գրենլանդիա կժամանի հունվարի 19-ին, հայտնում է դանիական TV2 հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
«Սպասվում է, որ մեծ թվով դանիացի զինծառայողներ երկուշաբթի երեկոյան կժամանեն Գրենլանդիայի Կանգերլուսուակ բնակավայր», — նշվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է Lenta.ru-ն:
Զինվորականների հետ միասին կղզի կժամանի Դանիայի ցամաքային զորքերի հրամանատար Պետեր Բոյսենը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մի շարք եվրոպական երկրների համար 10 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման մասին։ Խոսքը վերաբերում է այն երկրներին, որոնք իրենց զորքերն են ուղարկել Գրենլանդիա: Նոր սակագների տակ են հայտնվում Դանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Նորվեգիան:
News.am
