Логотип

Դանիան սարքավորումներ և խորհրդատուներ է ուղարկել Գրենլանդիա

Դանիան Գրենլանդիա է ուղարկում լրացուցիչ սարքավորումներ և խորհրդատուներ՝ «արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունն ուժեղացնելու համար», նախօրեին հայտարարել է Դանիայի կառավարությունը՝ կղզին բռնակցելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերի ֆոնին, հաղորդում է CNN-ը։

Դանիական իշխանությունները տարածքային կառավարության խնդրանքով Գրենլանդիային խորհրդատվություն են տրամադրում կապի և կարևորագույն ենթակառուցվածքների անվտանգության վերաբերյալ, ասված է Դանիայի կենսունակության և պատրաստվածության նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Գրենլանդիային տրամադրում է ճգնաժամային հաղորդակցության և ճգնաժամերի կառավարման փորձագիտություն, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արձագանքման փորձագետներ և օգնություն շարժական նախազգուշացման համակարգի տեղակայման հարցում։ Բացի դրանից, երեկ երեկոյան դանիական լրացուցիչ զորքեր են ժամանել Գրենլանդիա. ավելի վաղ դանիական ռազմական ներկայացոցիչը CNN-ին հայտնել էր, որ կղզում տեղակայված զորքերի թիվը «զգալիորեն կավելանա»։

News.am