Նիկոլ Փաշինյանի ոչ հայանպաստ գործողությունները բերում եմ նոր քաղբանտարկյալների. Սերժ Սարգսյանի գործով դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
«Մենք այստեղ ենք ասելու, որ որևէ ձև չենք սակարկելու, որևէ ձև չենք լռելու, մեզ հնարավոր չէ վախեցնել, Հանրապետականներն ապացուցել են, որ ո՛չ բանտերից են վախենում, ո՛չ որևէ քաղաքական հետապնդումից։ Մենք մեր հայրենիքի համար ենք պայքարում»,-ասաց նա։
Դանիելյանը նշեց, որ այսօր ակցիա են իրականացնելու՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների, մասնավորապես, Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի․
«Պետք է միջազգային հանրության հայացքը սևեռենք այս իրավիճակին, որովհետև, ինչպես տեսնում ենք, միջազգային կառույցները լռում են և երկակի ստանդարտների գոյության պատճառով որևէ գործողություն չեն իրականացնում։ Մենք ասելու ենք, որ ՀՀ ժողովուրդը դեմ է այս ռեպրեսիաներին և ասելու ենք, որ չենք համակերպվելու Փաշինյանի դիկտատուրայի հետ»,-ասաց նա։
Aysor.am
