Логотип

Դավիթն ունի հատուկ խնամքի կարիք․ երկվորյակ եղբայրների մայրը նամակով դիմել է դատարանին

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ Դավիթի և Միքայելի մայրը՝ Գայանե Մինասյանը, բաց նամակ է գրել դատարանին՝ խնդրելով, որ որդին հիմնական դատական նիստերին սպասի ազատության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ն միջնորդել է 2 ամսով կալանավորել Դավիթ Մինասյանին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արդեն շուրջ 3 ժամ է՝ քննում է միջնորդությունը։

«Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթն ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։ Ինքս, լինելով մասնագիտությամբ բժիշկ, ամենօրյա ռեժիմով հոգ եմ տանում նրա առողջության մասին։ Ես` որպես ծնող, որպես մայր, խնդրում եմ Ձեզ ըմբռնումով մոտենալ իմ խնդրանքին, քանի որ 18-ամյա տղայիս առողջական վիճակն իսկապես անհամատեղելի է կալանքի հետ և կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ»,- գրել է մայրը։

Նա հավաստիացրել է, որ իր ընտանիքը պատրաստ է աջակցել անաչառ քննությանը։

Sputnik Արմենիա