Логотип

Դավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում իրենց հակափաստարկներն են ներկայացրել

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությւան դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը։ Այսօրվա նիստում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ու Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։

Նրանք ներկայացրեցին իրենց հակափաստարկները մեղադրանքի կողմի հայտարարություններին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«ՓաստԻնֆո»