Логотип

Դավիթ Ղազինյան․ Էներգետիկ համակարգից 30 մլրդ դրամ դուրս է մնացել

2023-2025թթ․ ընթացքում Հայաստանի էներգետիկ շուկայից շուրջ 30 միլիարդ դրամ դուրս է մնացել, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազեցվել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

2022թ-ի փետրվարի 1-ից Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է: Շուկայում վերացվել է արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ մեկ անձի կողմից գնելու և վաճառելու մենաշնորհը։ Եթե նախկինում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն էր բոլոր արտադրողներից գնում էլեկտրաէներգիան և վաճառում սպառողներին, ապա 2022թ–ին այլ ընկերություններ ևս հայտնվեցին շուկայում։

Ղազինյանն ընդգծեց՝ շուկայի ազատականացումը ներմուծվել է իբրև թե այլ երկրների փորձով, դրամաշնորհներով, ներմուծողներից շատերն էլ այսօր պետական համակարգում են աշխատում։

«Ստեղծվում են թրեյդերներ, որոնք վաճառում են կվտտ, և և խոշոր սպառողները կվտտ-ը գնում են էդ թրեյդերներից, ոչ ՀԷՑ-ից․․․ Ամբողջ Հայաստանի բնակչությունը (բնակիչ-բաժանորդ– խմբ․) տարեկան ծախսում է 2 մլրդ կվտտ։ Սա նշանակում է, որ այդ 30 մլրդ դրամը դուրս չգալու դեպքում տարեկան միայն 5 դրամ այդտեղ կարող էր գնիջեցում լինել, իսկ սոցիալապես ամենաանապահով խավի համար ընդհուպ կարող էր մոտեվնել անվճարին»,- նշեց Ղազինյանը։

Հավելեց՝ որոշ դեպքերում մոնոպոլիան ավելի լավ է, քան ազատականացումը, ու սա հենց այդ դեպքերից է։

Նրա խոսքով՝ թրեյդերներից հիմնականում գնում են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հանրային բաժանորդները։ Ստացվում է, որ նրանք վճարում են ավելի ցածր գին, որի արդյունքում բնակչության համար սակագինը չի իջնում։

Sputnik Արմենիա