Логотип

Դավիթ Ղազինյան․ Կարելի է պնդում անել՝ ճգնաժամ չկար ՀԷՑ-ում

Չստացվեց պետության և ՀԾԿՀ-ի՝ ի սկզբանե պլանավորածը: Այս մասին ՀԷՑ-ի՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասել է ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Ճգնաժամային կառավարման իմիտացիա ստեղծելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) 9 կետանոց ծրագիր էր ներկայացրել, բայց վարույթում ներառված չէ այդ 9 կետը, ինչը նշանակում է, որ ճգնաժամ չի եղել»,- ասել է Ղազինյանը:

Նրա խոսքով՝ որևէ մեկը չի բացատրել՝ ինչ ճգնաժամի մասին է խոսքը: «Եթե ճգնաժամ առաջացել է, ապա միայն իշխանական էլիտայի համար»,- հավելել է նա:

Alpha News