ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և սեփականատիրոջ դիրքորոշմանը։
Ղազինյանի խոսքով՝ լիցենզիայի հետ կապված դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չի արվել։ «Չեմ կարծում, որ բանակցություններն արդյունք կտան: Իրենց ծրագրած պլանը մեր պլաններին չի համապատասխանում։ Մեր պլանը շարունակելն ու պայքարելն է»,- ասել է նա:
Նա նաև փոխանցել է սեփականատիրոջ դիրքորոշումը՝ ընդգծելով, որ սա սովորական բիզնես պայքար չէ. «Պարոն Կարապետյանն ասել է, որ ՀԷՑ-ի պայքարը ֆինանսական պայքար չէ: Նա պայքարելու է մինչև վերջ»:
Ըստ Ղազինյանի՝ իշխանությանը նյարդայնացնում է այն, որ ժողովուրդը սկսել է համեմատել և հասկանալ իրականությունը:
Alpha News
