Логотип

Դավիթ Տոնոյանը՝ իր հնարավոր հրաժարականի մասին

Այդպիսի բան չկա, լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով իր հնարավոր հրաժարականի մասին հարցին, տեղեկացնում է Aysor.am։

Լրագրողները հետաքրրքվեցին՝ արդյոք նման հարց քննարկել են վարչապետի հետ, նախարարը բացասական պատասխան հնչեցրեց նաև այս հարցին։

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն նշանակվելու հավանականությանը, Դավիթ Տոնոյանն այս հարցը լսելիս ծիծաղեց։

«Ես պաշտպանության նախարար եմ», – ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը, Տոնոյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, որոշումն անհատական է եղել։

«Մեկնաբանությունն իր իրավասությունն է, և նա, կարծում եմ, դա կանի։ Կարծում եմ՝ առանց պատճառի որևէ հրաժարական չի լինում», – ասաց Տոնոյանը։

Նշենք, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ժամանել է ԱԺ՝ փակ հանդիպման: