Логотип

Դավոսում չեղարկել են Իրանի արտգործնախարարի ելույթը

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ղեկավարությունը չեղարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի ելույթը:

Պաշտոնական ծրագրի համաձայն՝ նրա ելույթը նախատեսված է եղել հունվարի 20-ի կեսօրից հետո: Կիրակի օրը նրա անունը դեռևս առկա է եղել բանախոսների ցանկում, սակայն երկուշաբթի առավոտյան այն անհետացել է ֆորումի կայքից, հայտնում է TASS-ի թղթակիցը:

Կազմակերպիչները շվեյցարական 20 Minuten թերթին հաստատել են, որ Իրանի ԱԳ նախարարը չի գա Դավոս: Գերատեսչությունից պարզաբանել են, որ Արաղչին միջոցառմանը հրավիրվել էր դեռևս 2025 թվականի աշնանը, սակայն Իրանում բողոքի ցույցերի զոհերի հետ կապված՝ «նպատակահարմար չէ, որպեսզի այս տարի Իրանի կառավարությունը ներկայացված լինի ֆորումում»:

20 Minuten-ի տվյալներով՝ նախատեսվող ելույթի մասին լուրը քննադատության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում։

News.am