Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով մեղադրող դատախազը դատավորից պահանջեց բավարարել իրենց ներկայացրած մեղադրանք ամբողջությամբ, քանի որ գործով առկա ապացույցները բավարար են։
Դատական նիստը հետաձգվեց աշխատանքային ժամի ավարտման հիմքով։ Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 22–ին` 16։30–ին։
Նշենք, որ 62-ամյա Աջապահյանի գործը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում արդեն ավարտական փուլում է։ Այսօր կողմերը ճառերով հանդես եկան, հաջորդիվ դատավոր Արմինե Մելիքսեթյանը գնալու է վճիռ կայացնելու։
Հիշեցնեք, որ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Սրբազանը կալանավորվել է հունիսի 28–ին։
Sputnik Արմենիա