Логотип

Դատախազությունը կբողոքարկի Գյումրիի գործով անցնող 3 անձի կալանքից ազատելու որոշումները

Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Գյումրիում տեղի ունեցած ակցիաների գործով անցնող երեք անձի կալանքից ազատելու որոշումները, Armenia Today-ը տեղեկացել է Գլխավոր դատախազութունից։

Խոսքը Նարեկ Ղուկասյանին, «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին և Գյումրիի Կոմկուս խմբակցության նախկին անդամ Տիգրան Ավագյանին կալանքից ազատելու որոշումների մասին է։

Հոկտեմբերի 20-ին ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։ Նրանք հավաքվել էին՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, որին ավելի ուշ կալանավորել էին։

Նոյեմբերի 18-ին դատարանը վերացրել էր Մխիթարյանի կալանքը։ Նոյեմբերի 19-ին փաստաբան Արտուշ Հակոբյանը տեղեկացրել էր նաև Նարեկ Ղուկասյանի ազատ արձակման մասին։ Նա նշել էր, որ Ղուկասյանը հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ է։