Դատարանը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքը փոխարինել է 2-ամյա տնային կալանքով, որը դատախազությունը բողոքարկելու է, Armenia Today-ը տեղեկացել է Գլխավոր դատախազությունից
Դատախազությունից հավելել են, որ դատական ակտն ստանալուց հետո դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի։
Դատարանը օգոստոսի 8-ին Հարությունյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Հոկտեմբերին կալանքի ժամկետը երկարացվել էր ևս մեկ ամսով։
