Логотип

Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 գույք ու 56 մլն դրամ

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 56 միլիոն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Պահանջվում է բռնագանձել Երևանում գտնվող 3 անշարժ գույք, որից 2-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում (անշարժ գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 125 միլիոն 580 հազար դրամ է), 1 շարժական գույք»,- ասված է հաղորդագրությունում:

Պահանջվում է Օսիպյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել նաև 48 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 8 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Sputnik Արմենիա