Логотип

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածների չկալանավորելու որոշման դեմ

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ: Այս մասին NEWS.am–ինհայտնեցին Գլխավոր դատախազությունից:

«Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերը այսօր ենք ստացել, վերաքննիչ բողոք կներկայացնենք»,- հայտնեցին կառույցից:

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Օգտատերը նաև գրել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող:

ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Քննիչի կողմից խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան, այն մերժվել է: