Логотип

Դատավոր Դավիթ Հարությունյանի գործը նորից կքննվի ԲԴԽ-ում

Բարձրագույն դատական խորհուրդը վերացրել է դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև նրա իրավունքների խախտման փաստն արձանագրող ՍԴ որոշումից հետո նրա գործը ԲԴԽ-ում չվերանայելու վերաբերյալ որոշումները:

ԲԴԽ-ն գործով նիստ է նշանակել, որում կրկին քննվելու է Դավիթ Հարությույանին կարգապահական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ պահանջելով վերանայել և վերացնել իր լիազորությունները կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու ԲԴԽ-ի 2023 թվականի որոշումը, նաև այն չվերանայելու վերաբերյալ 2024 թվականի որոշումը և իրեն վերականգնել դատավորի պաշտոնում։

News.am