Логотип

Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքի միջնորդությունը

Դատարանը մերժել է Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով:

Դատախազությունից NEWS.am–ին հայտնեցին, որ Գ. Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:

Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի:

Գ. Խաչատուրովը գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի տղան է, ով կոչումով գեներալ-մայոր է։