Դատարանը մտադրություն ունի փոխել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի խափանման միջոցը և ենթարկել տնային կալանքի, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ հրապարակման՝ հոգևորականը բնակության հասցե չի տրամադրում դատարանին՝ ընթացակարգով սահմանված կարգով, որպեսզի այդ հասցեում իրեն հաշվառեն ու հսկեն։
Գալստանյանն իրեն անմեղ է համարում և կարծում է, որ տնային կալանքի փոխարեն իրեն պետք է արդարացնել, հակառակ դեպքում «ԱԱԾ պադվալում» էլ ինքն իրեն անազատ չի զգում, նշել է թերթը։
Ըստ լրատվականի՝ այս հարցի շուրջ նա դատական կարգադրիչների հետ կատակներ է անում․ մե՛կ ասում է, թե մոռացել է բնակության հասցեն, մե՛կ՝ թե չունի։
ԱԱԾ-ն 2025-ի հունիսի 25-ին խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով, այդ թվում շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը:
Armenia Today
