Логотип

Դատարանը պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին՝ ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից

Լոռու մարզի դատարանը մասնակի բավարարել է ներկայացված հայցադիմումը և պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարդան Ալոյանը։

Նրա փոխանցմամբ՝ դատարանն արձանագրել է, որ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ տեղ են գտել վիրավորանք պարունակող արտահայտություններ, ինչի համար նա պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի։

Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամսից։

«ՓաստԻնֆո»