Логотип

Դատարանում «ԱՆԻՖ»-ը հրաժարվել է «Փաստինֆո»-ի դեմ իր հայցից. Գործում մնաց Ավինյանը

Ավինյանն ու «Անիֆ»-ն ընդդեմ «ՓԱՍՏԻՆՖՈ» լրատվականի զրպարտության գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել։ Փաստաբան Սոս Հակոբյանը հիշեցնում է՝ ամիսներ առաջ վերաքննիչ դատարանը բեկանել էր հօգուտ հայցվորների կայացված վճիռը՝ հայտնելով մեր շահերից բխող մի շարք իրավական դիրքորոշումներ և ուղարկելով գործը նոր քննության։

«Նոր քննության փուլում երեկ տեղի ունեցած դատական նիստին «ԱՆԻՖ»-ը, գնահատելով իր դատավարական դիրքերը, հրաժարավեց իր հայցից / պահանջներից ընդդեմ ՓԱՍՏԻՆՖՈ լրատվականի։ Գործում մնաց մեկ պահանջատեր՝ Տիգրան Ավինյանը, որի հայցի ճակատագիրը պարզ կլինի մոտակա ժամանակներում։ Հ.Գ. երկու հայցվորները ի սկզբանե լրատվամիջոցից պահաջում էին 12.000.000 ՀՀ դրամ փոխհատուցում»,-գրել է փաստաբանը։

Panorama.am