Логотип

«ԴԵԼԻՄԻՏԻԱՑԻԱՆ» ՈՐՊԵՍ ՍՏԱԽՈՍ ԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ

Հայաստանի ներկայիս իրավիճակում հայ-ադրբեջանական «խաղաղության» գործընթացը լի է բազմաթիվ վտանգներով և սպառպալիքներով, որոնց թվում է նաև իշխանական ռեժիմի կողմից դելիմիտացիայի անվան տակ անկլավների և Ադրբեջանի կողմից զավթված մեր երկրի ինքնիշխան տարածքների փաստացի լեգիտիմացման հարցը։

Ռեժիմի ներկայացուցիչները Փաշինյանի քավորությամբ վարժեցրած թութակի պես կրկնում են, թե իբր այդ երկու խնդիրները պետք է լուծվեն սահմանազատման և սահմանագծման արդյունքում, ինչը հրեշավոր սուտ է։

Դելիմիտացիան որևէ կերպ չի կարող վերաբերելի լուծում լինել այսպես կոչված անկլավների և թշնամու կողմից օկուպացված տարածքների ճակատագիրը որոշելու համար։

Ահա թե ինչու։

Միջազգային պրակտիկան ( նույն ԵԱՀԿ մոտեցումները ) վկայում են, որ անկլավների հարցը կարող է լուծվել փոխադարձ համաձայնությամբ փոխանակման միջոցով, ինչն իր կարևորությամբ առանձին, դելիմիտացիայի հետ կապ չունեցող խնդիր է, որ հայկական կողմը պետք է հետապնդեր:

Ադրբեջանի հետ փաստացի գոյություն ունեցող դեանկլավիզացիան պետք է հստակ ամրագրվեր համապատասխան փաստաթղթում, հատկապես՝ հաշվի առնելով հարցի ռազմավարական հնչեղությունը։

Ինչ վերաբերում է մեր ինքնիշխան տարածքների դեօկուպացիային, ապա դա սահմանազատման հետ կապելը պարզապես զավեշտալի է, քանզի դելիմիտացիայի առարկա կարող են լինել միայն ՎԻՃԵԼԻ տարածքները, այնինչ այսօր օկուպացված հայկական հողերի ճնշող մեծամասնությունը հեռու է այդ կարգավիճակից։

Անշուշտ, այսքանը հասկանիւմ են թե Ադրբեջանում, թե Նիկոլի կաբինետում։

Սակայն գործող ռեժիմը սրանց օրոք վերահաս և անխուսափելի դարձող զիջումները «սղացնելու» համար գերադասում է ստել և մոլորեցնել սեփական ժողովրդին։

Իրականում ոչ «անկլավները», ոչ էլ դեօկուպացիան կապ չունեն «էշ մի սատկիր՝ գարուն կգա» լոգիկայով իրականացվելիք դելիմիտացիայի հետ։

Արմեն Աշոտյան, ֆեյսբուքյան էջ