Логотип

Դեսպան․ Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են համաձայնության գալ իրանական միջուկային ծրագրի շուրջ

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ իրանական միջուկային ծրագրի հարցում, սակայն ոչ ոք չպետք է թելադրի այդ բանակցությունների արդյունքը նախքան հանդիպումը։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։

«Իմ կարծիքով՝ համաձայնության գալու հնարավորություն կա, բայց պայմանով, որ մինչև բանակցությունները ոչ ոք չպետք է թելադրի բանակցությունների արդյունքը։ Հասկանո՞ւմ եք` նման իրավիճակը բանակցություններ վարել չէ, պարզապես սեփական դիրքորոշումը թելադրել է։ Բանակցություններն այն ուղին են, որի միջոցով փոխադարձ որոշմամբ մենք կարող ենք հասնել պայմանավորվածությունների»,-ասել է Ջալալին։

Դիվանագետը նշել է, որ տեսչական ստուգումների և պայմանավորվածությունների դիմաց ԱՄՆ-ն պետք է չեղարկի պատժամիջոցները։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում կայացել են բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև՝ իրանական միջուկային ծրագրի թեմայով։ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը նշել էր, որ դրանք լավ են անցել և շարունակվելու են։ Միևնույն ժամանակ, Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին փետրվարի 8-ին ընդգծել էր, որ Իրանը պնդում է ուրան հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի։

Sputnik Արմենիա