Логотип

Դեսպան․ Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել 2026թ.-ի կարևոր իրադարձություններին

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։

«Շնորհավոր Ամանոր։ Տարվա այս պահին սովորաբար մտածում ենք՝ ինչ ենք արել և ինչ ենք ուզում միասին շարունակել անել գալիք տարում։ Այս տարվա ընթացքում մենք ունեցանք նաև նախարարական այցեր՝ ավելի խորացնելով մեր համագործակցությունը։ Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը՝ կրթության, գործարարության, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում։ Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,-իր տեսաուղերձում ասել է Ալեքսանդրա Քոուլը։

News.am