Логотип

Դիմակավորված անձինք ձերբակալեցին Կոչուբաևին. Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է պատմել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆաշիստական ձևով ձերբակալել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Այս մասին քիչ առաջ հայտնել է իրավապաշտպաններից Ռուբեն Մելիքյանը։

«Դատն ավարտվեց, դուրս էինք գալիս մեքենաներով, այդ պահին նկատեցինք դիմակավորված անձինք շատ կոշտ ձևով հանեցին մեկին մեքենայից, իրենց մեքենան նստեցրին ու պոկվեցին։ Շրջադարձ արեցինք, տեսանք, որ այդ մեքենան, որից իջեցրել էին այդ անձին, համարները հիշեցինք, եկանք հետաքրքրվեցինք ու պարզվեց՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի մեքենան է։ Դեպքը տեղի է ունեցել 17.40-17.50–ի սահմաններում։ Չգիտենք՝ ուր են տարել Կոչուբաևին»,– ասաց Մելիքյանը։

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ փաստաբանին տեղափոխել են Քննչական կոմիտե։

News.am