Логотип

Դիպուկահարները Եռաբլուրում հսկում են Փաշինյանի անվտանգությունը. բացառիկ կադրեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ հունվարի 27–ին, Եռաբլուրում տեղակայվել են դիպուկահարներ, որոնք հսկում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։

NEWS.am–ը հրապարակում է բացառիկ կադրեր, թե ինչպես են դիպուկահարները գնում և տեղակայվում բարձր դիրքերում։

Նշենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նա մեծաթիվ անվտանգության աշխատակիցներով շրջապատված, ծաղիկներ է խոնարհել Եռաբլուրում։ Մինչ նրա գալը, վաղ առավոտից ոստիկանության գվարդիայի մեծաթիվ աշխատակիցներ էին ժամանել այնտեղ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

Այսօր ոչ աշխատանքային օր է։

Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։

Նրանք նշել են, որ այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։

«Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես բանակի օրվան նախորդող օր, որովհետև ավանդաբար հունվարի 28-ին պաշտնոյաներն այցելում են Եռաբլուր»,- ասել էր Ռուբինյանը։