Логотип

Դրոշով և օրհներգով. Սամբոյի միջազգային ֆեդերացիան ՌԴ-ին թույլ է տվել մասնակցել մրցումներին

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) գործադիր կոմիտեն թույլ է տվել ռուսաստանցի և բելառուսցի մարզիկներին ազգային խորհրդանիշներով մասնակցել միջազգային մրցումներին: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը։

«Այսօր սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմը կարևոր որոշում է կայացրել` 2026 թվականի հունվարի 1-ից ռուսաստանցի և բելառուսցի մարզիկները կկարողանան FIAS-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներում կրկին հանդես գալ ազգային դրոշներով և օրհներգերով։ Հոկտեմբերին այդ թույլտվությունը ստացել էին պատանիները, իսկ այժմ թույլտվություն ունեն բոլոր տարիքային խմբերը», – նշել է Դեգտյարյովը։

Ինչպես ընդգծել է FIAS-ի նախագահ Վասիլի Շեստակովը, այս որոշմամբ իրավիճակը կրկին մտնում է իրավական դաշտ և ամրապնդում սպորտի գլխավոր սկզբունքը՝ այն պետք է երկխոսության կամուրջ լինի, ոչ թե քաղաքական սահմանափակումների գործիք:

Sputnik Արմենիա