Եվրասիական զարգացման բանկը միջոցներ է պահուստավորել Երևանի մետրոպոլիտենի նախագծերում ներդրումներ կատարելու համար։ Ալմաթիում կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Յարոսլավ Մանդրոնը` պատասխանելով րցին։
«Հաստատում եմ, որ հետաքրքրված ենք այս նախագծի իրականացմամբ։ Մենք մինչև հիմա միջոցներ ենք պահուստավորել դրան մասնակցելու համար։ Հետադարձ կապի ենք սպասում համապատասխան գերատեսչությունների և մետրոյի ղեկավարների կողմից՝ հասկանալու համար, թե ինչ տեսքով է ներկայացվելու նախագիծը», – ասաց Մանդրոնը։
Նրա խոսքով՝ 2024 թվականից ի վեր քննարկումներում էական առաջընթաց չի եղել, սակայն նախագծի վերաբերյալ որոշակի ակտիվություն է նկատվում։
«Կոնկրետ առաջարկների ենք սպասում բանկի համար մասնակցության ձևաչափի առումով։ Ի սկզբանե խոսում էինք նախապատրաստական աշխատանքների համար դրամաշնորհային միջոցներ պահուստավորելու պատրաստակամության մասին, եթե համապատասխան հարցում լինի։ Դեռ նման հարցում չկա», – նշեց նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի շինարարության ֆինանսավորման և մետրոյի ենթակառուցվածքների արդիականացման վերաբերյալ բանակցում է ԵԱԶԲ-ի հետ։
Sputnik Արմենիա
