Փաշինյանի դավաճանական քայլերի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, անշուշտ, հարված է Արցախյան խնդրի կարգավորման միջազգային հնարավորություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Սակայն դա ևս շտկելի է։ Իշխանափոխությունից հետո նոր կառավարության նպատակային քաղաքականության դեպքում հնարավոր է ակնկալել խնդրի կարգավորման համար այլ միջազգային ձևաչափի ստեղծում։
Իսկ մինչ այդ հիշեցնում եմ, որ Շվեյցարիայի խորհրդարանի կողմից այս տարվա մարտին ընդունված բանաձևով արդեն ստեղծվել է, թեկուզ ավելի թույլ և սահմանափակ մանդատով, բայց Արցախյան խնդիրը միջազգային հարթակներում ինստիտուցիոնալ կերպով պահելու մեխանիզմ՝ «Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh», որից թե Արցախի ԱԺ-ն, թե Հայաստանի հասարակա-քաղաքական ուժերը պարտավոր են մաքսիմալ օգտվել։
Հորդորում եմ այս մասին չմոռանալ և էֆեկտիվ աշխատել այդ հարթակի հետ»,- նշել է նա: