Եվրասիական տնտեսական միությունը և Հնդկաստանը քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցային գործընթացի մեկնարկը: Այս մասին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Բանակցային խմբերի ղեկավարները տեղեկացրել են տեխնիկական առաջադրանքի հաստատման մասին և քննարկել են բանակցությունների մեկնարկի հետագա քայլերը, ինչպես նաև ապագա գործարքի կազմակերպչական հարցերը:
ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը նշել է վերջին տարիներին ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառության կայուն աճը:
«Մենք ակնկալում ենք առևտրի ծավալների հետագա ավելացում և ոլորտային համագործակցության ամրապնդում, այդ թվում՝ «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի օգտագործմամբ»,-հայտարարել է նա:
Միջազգային առևտրի կենտրոնի տվյալներով՝ ԵԱՏՄ երկրների և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 69 մլրդ դոլար, ինչը 7%-ով շատ է 2023 թվականի ցուցանիշից։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Sputnik Արմենիա