Логотип

Եթե որևէ մեկը հետ քաշվի միջուկային փորձարկման մորատորիումից, ՌԴ-ն համապատասխան կարձագանքի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս կրկնել է, որ եթե որևէ երկիր հեռանա միջուկային փորձարկումների մորատորիումից, Ռուսաստանը կգործի իրավիճակին համապատասխան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ Պեսկովը նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվային չի տեղեկացրել միջուկային փորձարկումներ անցկացնելու մտադրության մասին։

Մոսկվան հույս ունի, որ «Բուրևեստնիկի» և «Պոսեյդոնի» փորձարկումների մասին տեղեկատվությունը Թրամփին ճիշտ է փոխանցվել. այդ փորձարկումները միջուկային չեն, հավելել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ միջուկային զինաթափումը շատ բարդ հարց է։

«Սա շատ բարդ թեմա է (միջուկային զինաթափում – խմբ.), և այս հարցի շուրջ բանակցությունները միշտ երկար են տևում», – ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ միջուկային զինաթափման վերաբերյալ բանակցություններ են ընթանում, որոնց դրական զարգացումների դեպքում կարող է միանալ Չինաստանը։

Sputnik Արմենիա