Եվրամիության արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Նշվում է, որ փորձագետների խումբը կազմված կլինի 9-14 հոգուց։
«Առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը կիբեռհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն: Օժանդակության շահառուները նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ներքին գործերի նախարարությունը, հարկային մարմինները կլինեն»,– գրում է կայքը:
Հիշեցնենք` Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը մարտի 16–ին ասել էր, որ Եվրամիությունն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքով։
Ավելի վաղ Կալասը նաև հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու համար։ Ի պատասխան ԵՄ-ն հայտարարել էր 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Գումարը նախատեսվում է օգտագործել «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարի և կիբեռանվտանգության ամրապնդման համար։
Sputnik Արմենիա
